Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հետո «Մանկական աշխարհը» տեղափոխեցին Աբովյան փողոց

Հետո «Մանկական աշխարհը» տեղափոխեցին Աբովյան փողոց
16.09.2024 | 06:54

Մի երեկո ծնողները եկել էին, որ մանկապարտեզից երեխեքին տուն տանեին, իրար մեջ խոսում էին, ու մեկը խոսքի մեջ ասեց՝ մանկական աշխարհ էի մտել։ Ես շատ զարմացա, որ նման աշխարհ կա, առաջին անգամ էի լսում։ Միանգամից երևակայությունս մի կախարդական աշխարհ նկարեց՝ փերիներով, կախարդներով, հեքիաթային ծառերով ու խոսող կենդանիներով լցված։ Բա ինչի՞ ես մինչև հիմա չգիտեի էդ աշխարհի մասին։ Էդ օրը մամային խնդրեցի, որ ինձ անպայման տանի մանկական աշխարհ։

Մի քանի օրից մաման տարավ։ Դա երկար խանութ էր, վաճառասեղանների հետևում տխուր, հոգնած վաճառողներ էին գնում-գալիս, որ սպասում էին, թե երբ ա աշխատանքը վերջանալու, իսկ ցուցափեղկերը լցված էին տարբեր տեսակի խաղալիքներով։ Հիասթափությունս շատ մեծ էր, բայց մաման մի գունավոր ավտո առավ՝ սուր ներկի հոտով, ու հիասթափությունս մի քիչ անցավ։

Հետո ես հաճախ էի գնում էդ խանութը, բայց արդեն հաստատ գիտեի, որ իմ իմացած մանկական աշխարհը գոյություն չունի։ Ավելի շուտ՝ գոյություն ունի, բայց միայն Հեքիաթների Մանկապատանեկան Վիրտուալ Հանրապետությունում, որտեղ ես վաղուց ապրում էի։ Իսկ սա պարզապես սիրուն անունով խաղալիքի խանութ էր։

Էդ խանութը գնալու համար պետք էր էս խաչմերուկից աջ թեքվել ու մի քիչ գնալ։ Հետո «Մանկական աշխարհը» տեղափոխեցին Աբովյան փողոց՝ կենտրոնական հանրախանութի՝ ՑՈՒՄ-ի տեղը, իսկ կենտրոնական հանրախանութը տեղափոխեցին Հոկտեմբերյան պողոտա ու դարձրին գլխավոր հանրախանութ՝ ԳՈՒՄ, բայց էդ ժամանակ ես արդեն դպրոցական աշխարհում էի ապրում։

Մանկական աշխարհի տեղը թիվ 1 դեղատունը բացվեց, բայց դեռ երկար տարիներ դեղատուն մտնելիս խաղալիքների հոտը գալիս էր։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 11051

Մեկնաբանություններ